Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը կալանքից ազատվել է

Հունիս 28,2016 22:52

Փոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոցը:  ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացանք, որ խափանման միջոցը փոխվել է նրա առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: Մայիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Մելսիկ Չիլինգարյանը: Վերջինս  հունիսի 3-ին կալանավորվել է, հունիսի 4-ին՝ տեղափոխվել Երեւանի կայազորային հիվանդանոց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Լուսանկարը՝ yerevan.today-ի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ԸՍՏԵՂԵԼ ԶԱԴՆԻ ՏՎԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930