Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները թրաֆիկինգի վերաբերյալ սեմինարի ժամանակ եղունգներն են մաքրել

Հուլիս 22,2016 18:54

Հուլիսի 22-ին Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում կայացել  է  ՀՀ-ում  մարդկանց թրաֆիկինգի ոլորտի օրենսդրության եւ այդ բնագավառում  իրավունքի կիրառման պրակտիկայի  վերաբերյալ քննարկում:

seminar-1

Դրան մասնակցել եւ ելույթ են  ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Էլեոնորա Վիրապյանը, ՀՀ ոստիկանության աշխատակից Արտյոմ Պողոսյանը, «Հույս եւ օգնություն» ՀԿ  ներկայացուցիչ  Նորա Մնացականյանը, ովքեր  խոսել են թրաֆիկինգի վերաբերյալ օրենսդրության, թրաֆիկինգի զոհերին աջակցության, նրանց պաշտպանության վերաբերյալ: Թեմայի մասին  տրվել են հարցեր, հնչել պատասխաններ:

Տավուշի մարզում  սակավ  են  մարդկանց թրաֆիկինգի բացահայտված դեպքերը: Դա  կարելի է օրինաչափ համարել, քանզի թրաֆիկինգի թեմայով քննարկմանը ներկա ոստիկաններից ոմանք քննարկման ժամանակ իրենց եղունգներն են մաքրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ Հպարտ Քաղաքացի says:

    ԵՎ ՈՒՐԵՄՆ…..ուշադիր լսեք պարոնայք ոստիկաններ…… ԵՎ ՈՒՐԵՄՆ…..ԿԵՑՑԵ Ազատությունը,Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,Կեցցեն մեր երեխաները,Կեցցե քեզ նման միամիտ և արդար ՀԱՅ Ոստիկանը(են ոստիկանը որ երբեք կրկնում եմ ԵՐԲԵՔ ուժ չի կիրառի սեփական ԺՈՂՈՐԴԻ ՎՐԱ), որ Ապրելու են ազատ ու անկախ և երջանիկ Հայաստանում,,,,,,,,,,,,,,,

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031