Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը պետություն-եկեղեցի կապերի զարգացման ասպարեզում». Սերժ Սարգսյանը` Կաթողիկոսին

Օգոստոս 21,2016 15:39

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան 65-ամյակի առթիվ:
Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում:

Աշխարհում առկա արդի մարտահրավերների պայմաններում անգնահատելի է Ձեր նպաստը միջեկեղեցական փոխգործակցության խորացման, սփյուռքահայության առջև ծառացող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներում:
Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք այսուհետ ևս կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության և համազգային նպատակների իրականացման:

Մաղթում եմ Ձեզ արևշատություն, ամենայն բարիք, և որ Բարձրյալի զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին ևս շարունակեք հայրենանվեր առաքելությունը՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի և համայն հայության իղձերի և վեհ նպատակների իրագործման»:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031