Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Իսավերդյանը նկարել է Սարի թաղի դեպքերն ու իր աղջկան (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2016 16:20

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում սեպտեմբերի 17-ից  բացվել է ժամանկակից նկարիչ Սերգեյ Իսավերդյանի անհատական ցուցահանդեսը:

Իսավերդյանը ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը: Նկարչի 85-ամյա տատիկը մեզ հետ զրույցում խոստովանեց. «Սերգեյը չէր կարող որպես տնտեսագետ աշխատել, հայրն էլ ղարաբաղյան պատերազմի տարիներին նկարում էր ու վաճառում: Փոքրուց տեսել է, թե հայրը ոնց է նկարում, ինքն էլ շատ է սիրում նկարչություն: Իրականում արվեստագետները միշտ էլ այդքան լավ չեն ապրում, բայց նրանք պիտի հենց իրենց գործով զբաղվեն»:

Սերգեյ Իսավերդյանը գեղանկարչության բաժնի  մագիստրատուրան ավարտել է ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստանոցում, որը ևս ներկա էր ցուցահանդեսի բացմանը: «Հպարտ եմ, որ Սերգեյի պես ուսանող եմ ունեցել: Ես տեսել եմ, թե նա ինչպես է աշխատել, ինչ մեծ ցանկությամբ, և այսօր արդյունքը երևում է: Սերգեյի կտավներում ես տեսնում եմ նրա ապրած օրերը, այստեղ պետք չէ խոսել տիեզերական թեմաներից, սրանք պարզ մարդկային զգացմունքներ են»,-ասաց պարոն Միրզոյանը:

cucahandes4 cucahandes3 cucahandes1 cucahandes2Ինքը՝ նկարիչը, նկարելուց չի էլ պատկերացնում, թե վերջում ինչ կստացվի, բայց շեշտում է, որ ամեն ինչ ազդում է իր ստեղծագործությունների վրա՝ հասարակական կյանքից մինչև նեղ անձնականը: Օրինակ, «Փախուստ» կտավը արձագանքն է Սարի թաղի հայտնի դեպքերի, մեկ այլ աշխատանքում իր փոքրիկ դուստրն է: «Ամեն անգամ, երբ ինձ զայրացնում է, դուրս եմ գալիս, որ գնամ: Վազում է, կանգնում  շքամուտքում և ասում՝ «բայց դյու չես կարա գնյաս»,-ժպիտով պատմում է Սերգեյ Իսավերդյանը:

 

 Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները Հասմիկ Սիրունյանի:

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930