Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ծիծաղելի է, երբ պնդում  են, թե իրենք են դրել իրենց թեկնածությունները, երբ ինքնառաջադրում այլեւս գոյություն չունի. իրավաբան

Փետրվար 06,2017 10:47

        «Մասամբ այս անսովոր աժիոտաժը բացատրվում է օրենսդրության սկզբունքային նորամուծություններով, որոնց մեծամասամբ ծանոթ չլինելով, ոմանք դեռևս գործում են իներցիայի կանոններով, և պատահական չէ, որ, օրինակ, երբեմն պնդում են, որ իրենք են դրել իրենց թեկնածությունները տվյալ ընտրատարածքում: Ինքնառաջադրում այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր թեկնածուին առաջադրում և ապագա խորհրդարանի որակի համար առաջին հերթին պատասխանատու է կուսակցությունը, այլևս չեն կարող լինել, այսպես կոչված, անկախ պատգամավորության թեկնածուներ: Որքան էլ դուք կամենաք լինել թեկնածու և վստահ լինեք, որ կընտրվեք, եթե ձեզ կուսակցությունը չի առաջադրում, դուք չեք ներգրավվի ընտրական ցուցակում:

Ինչ վերաբերում է նախընտրական շտաբներին, դրանք կարող են ձևավորվել արդեն ընտրություններ նշանակելուց հետո, սակայն դա պետք է իրականացվի ոչ թե ենթադրյալ թեկնածուների, այլ` կուսակցության կամ դրանց դաշինքի կողմից:

…Մամուլից տեղեկանում ենք նաև, որ ոմանք, չսպասելով ոչ միայն ԿԸՀ-ի կողմից գրանցվելուն, անգամ կուսակցության իրավասու մարմնի կողմից առաջադրվելուն, արդեն կոնկրետ գործունեություն են ծավալում: Որոշակի կարգավիճակ չունենալու դեպքում նրանց կողմից ծախսեր կատարելը բոլոր դեպքերում հետագայում պետք է ներառվեն նախընտրական հիմնադրամ, եթե, օրինակ քարոզչական բոլոր տեսակի նյութերի պատրաստման ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար: Ընտրական ներկայիս գործընթացները, նաև այս տեսանկյունից չափազանց բարդ են, ուստի պետք է հուսալ, որ կներդրվի համարժեք վարչարարություն՝ ֆինանսական պատշաճ վերահսկողություն իրականացնելու, իսկ հետագայում նաև հնարավոր իրավախախտումները բացահայտելու և քննելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Վաղվա «Առավոտում» կարդացեք, թե ուրիշ ինչ խարդավանքների են դիմում նախընտրական փուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728