Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ամուր կառույց ստեղծել, հավատ ներշնչել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին». Կարո Հակոբյան

Մարտ 03,2017 19:12

«Հայկական կառավարությունը պիտի ընդհանուր շփման միջոցներ փնտրի ոչ միայն սփյուռքահայ մեծահարուստների, այլև հասարակ ժողովրդի հետ: Հայ ժողովուրդը դժբախտաբար ցրված է աշխարհով մեկ, բայց պետք է դրանից խելամիտ օգտվելու միջոցներ գտնել»,- ասաց «Եվրոպայի hայերի hամագումարի» նախագահ, գրող, հրապարակախոս Կարո Հակոբյանը մարտի 3-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Եվրոպայի hայերի hամագումարի» նախագահը հավատացած է` եթե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները լավ լինեն, կշտկվի նաև երկրի ներքին քաղաքական ու տնտեսական վիճակը: «Սակայն ցանկություն և քաղաքական կամք չկա համագործակցելու, միայն ուզում են իրենց կամքը պարտադրել Սփյուռքին: Եթե նպատակը երկրի զարգացումն է, ապա երկկողմ հարաբերութուններ պիտի լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Կարո Հակոբյանը նշեց, որ պետք է ամուր կառույց ստեղծել, հավատ ներշնչել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին: Նրա խոսքով ընտրությունները պրոցես են, ոչ թե նպատակ, սակայն շատ քաղաքական ուժեր արթնանում են միայն ընտրություններից առաջ ու ուզում ինչ-որ բան անել ընտրությունների արդյունքում հաղթանակած դուրս գալու համար:

«Ժողովրդի հասարակական և քաղաքական գիտակցության բարձրացումն ամենամեծ անհրաժեշտությունն է: Այսօր մարդ անհատի և հասարակության միջև եղած հարաբերությունը խզվել է, ինչն էլ դրդում է մարդկանց կաշառք վերցնել: Եթե անհատն իրեն տեսնի հավաքական ուժի մեջ, ապա հավաքականի շահը թույլ չի տա այդ կաշառքը վերցնել: Դա հնարավորություն կտա մտածել ու գործել այնպես ինչպես ինքն է ցանկանում: Եթե հասարակությունը հասնի այն կետին, որ իր ձայնը տա նրան, ում ցանկանում է, ապա նա այդ  ձայնն էլ կպահանջի: Իշխանությունները ստիպված կլինեն նահանջել»,- խոսքն այսպես եզրափակեց Կարո Հակոբյանը:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031