Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը ընդունել է Դավիթ Տոնոյանին

Մարտ 03,2017 19:35

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին:

Նախագահը նախ շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝  նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031