Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհապետություն ստեղծող էին՝ թող իրենց ժամանակ ստեղծեին». Ռուստամյանը՝ ՀԱԿ-ՀԺԿ-ի ծրագրի մասին

Մարտ 03,2017 20:10
armen rustamyan

«Մերիտոկրատիկ համակարգ ստեղծող էին, թող իրենց ժամանակ ստեղծեին»,- ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի այն խոստման հետ կապված, որ իրենք ստեղծելու են շնորհապետություն՝ ի հեճուկս այս իշխանությունների ստեղծած ավազակապետության:

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ այդ ՀՅԴ-ն է, որ գնում է շնորհապետության եւ դրա հիմքը արդեն դրել են. «Սկիզբ ենք դրել, դրա համար նոր սկիզբ ենք ասում, արդար Հայաստան ենք ասում, ինչի՞ համար ենք ասում: Արդար Հայաստանը հենց նշանակում է կադրային ճիշտ քաղաքականություն: Կադրերի լավ ընտրությունը, իրական ազնիվ, բարոյական բարձր հատկանիշներ եւ փորձառություն ունեցող կադրերով երկիրը ղեկավարելն է, որ մերիտոկրատիա է առաջացնում եւ դրան մենք գնալու ենք:

Հիմքերը դրել ենք, որ դրան հասնենք: Բայց իրենք չեն ընդունում, որ այն համակարգը, որ իրենք դրեցին 95-ին, հենց հերն անիծեց այդ շնորհապետությանը հասնելու բոլոր գործընթացների: Իրենք ստեղծեցին մի համակարգ, որ մենիշխանության տարավ: Իսկ մենք դրանից ենք ազատվում՝ մենիշխանությունից: Այն ավտորիտար ռեժիմը, որ Հայաստանում արմատներ գցեց, արմատներ գցեց հենց այդ համակարգի հիման վրա: Սրանից ենք մենք ուզում ազատել մեր հասարակությանը: Եթե մի հոգի է որոշում, ոտքերն ամպոտ հրեշտակներ ես չեմ տեսել այս քաղաքականության մեջ, մանավանդ չեմ տեսել ամենակարող սուպերմեններ, որ ամեն ինչ ճիշտ անեն, շնորհապետ լինեն եւ իրենցից բխի շնորհները, դա ես չեմ տեսել»:

Արմեն Ռուստամյանը, խոսելով քաղաքական դաշտի մասին, ասաց, որ միայն ՀՅԴ-ն է, որ 127 տարվա կուսակցություն է, իսկ հիմա գործում են կուսակցություններ, որ ձեւավորվել են մեկ անձի շուրջ. «Այդ անձը չկա՝ կուսակցությունը չկա: Հիմա շատ հետաքրքիր տենդենց է՝ նույն դաշինքները անուններով են այլեւս: Չեն էլ զգում, որ դա միանգամից բացահայտում է, որ ամեն ինչը անձերով են պայմանավորում այդ քաղաքական ուժում: Մարդիկ չեն տեսնում ամենից մերկը: Ամենից մերկը հենց էդ է: Այնքան են արդեն ոգեւորվել, որ չեն էլ խուսափում իրենց անուններով դաշինքներ, քաղաքական ուժեր ստեղծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031