Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու». Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

Մարտ 05,2017 18:20

«Մենք պետք է հասնենք այն Հայաստանին, որ երազում էին Վազգենը եւ մնացածը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, որը պանթեոն էր այցելել՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելու:

Սասուն Միքայելյանն ուրախ է, որ այս օրը համընկնում է քարոզարշավի մեկնարկի հետ եւ վստահ է, որ իրենք գնում են դեպի հաղթանակ. «Ես միշտ ասել եմ՝ եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու»:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն էլ այսօր խոստանում է մեր երկիրը Դուբայ դարձնել, դա ինչքանո՞վ է հնարավոր՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես Իսրայելին եմ նմանեցնում, որովհետեւ մեր տարածաշրջանում մենք նման ենք Իսրայելին՝ թե՛ մեր աշխարհագրական դիրքով, թե՛ մեզ շրջապատող մեր դարավոր  թշնամիներով: Մենք Իսրայելի պես հզոր պետություն կունենայինք մեր տարածաշրջանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Էս մարդը եթեներից այն կողմ չգնաց… Նրա նշած երկուսի ծնած ու կրծքով սնած կադրերն են, որ ինքնագոհ ու լկտի համառությամբ դեգրադացնում են հասարակությունը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031