Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին է լռում հայկական դիվանագիտությունը

Մայիս 26,2017 17:00

«Ես քայլեր, գործողություններ չեմ տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին` հստակություն մտցնող դիրքորոշմանը եւ դրան հայկական դիվանագիտական հատվածի արձագանքին: Մեր զրուցակցի կարծիքով՝ այժմ միջազգային հանրությանը, Մինսկի խմբին, հարցի կարգավորման հետ որեւէ ձեւով կապ ունեցող որեւէ ատյանի պետք է հասցնենք, որ այս մթնոլորտում, փաստացի պատերազմական իրավիճակում հնարավոր չէ բանակցային գործընթաց իրականացնել:

«Մինչդեռ հայկական դիվանագիտությունն ավելի շատ է խոսում այն բանի մասին, թե ինչ լավն են ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, որ մենք այնտեղ շատ ակտիվ ներկայացուցիչներ ունենք, քան թե միջազգային հանրության հետ մեր ավելի կարեւոր հարցերի մասին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Կարդացեք

 

«Առավոտ»

25.05.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031