Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանում տեղի ունեցած ողբերգությունից

Հունիս 03,2017 17:26

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում․աշխատանքի ընթացքում բարձունքից վայր է ընկել ու մահացել 42-ամյա բանվորներից մեկը՝ Արմեն Թովմասյանը։ Իսկ մյուսը՝ 1986 թվականին ծնված Շ․Ղ-ն, որը Ախուրյանից է, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։

Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակիցներից մեզ հաջողվեց ճշտել, որ երկուսն էլ աշխատում են որպես շաքարավազ կրող բանվորներ, նրանք վայր են ընկել վագոնից։

Մահացած տղամարդը՝ 1974 թվականին ծնված Արմեն Թովմասյանն Այգաբաց գյուղից է։ Այգաբացի գյուղապետ Սասունիկ Վանեցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա երկու անչափահաս երեխաներ ունի, նրանց ընտանիքն արդեն 4-5 տարի է՝ գյուղում չի բնակվում։ Գյուղապետի ասելով, նա երկար տարիներ աշխատում էր շաքարի գործարանում։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները ճշտվում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930