Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբեր 16,2017 18:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Դերասան Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այո՛, նա մեզ մոտ է: Նրա ջերմությունը նորմալ է, դրությունը՝ միջին ծանրության»,- ասել է հիվանդանոցում գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել հոկտեմբերի 10-ին:

Դերասանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը դիմել է դատախազություն՝ ստուգելու համար հիվանդանոցի գործունեության օրինականությունը: Ջիգարխանյանի կինը պնդում է, որ չգիտի ամուսնու դրության մասին:

Ջիգարխանյանը հիվանդանոց է դիմել մասնավոր կերպով՝ առանց փաստաթղթերի և խնդրել էր ոչ մեկին, այդ թվում կնոջը, չհայտնել իր առողջական վիճակի մասին: Դրանով հանդերձ, հիվանդանոցը նման տեղեկատվություն տրամադրել է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել