Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը և Ալեն Դանքնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հրատապ խնդիրներ

Ապրիլ 09,2018 18:45

Ապրիլի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցելությամբ Երևան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԹ պետնախարարին Հայաստանի նոր Նախագահի երդմանակալությանը ներկա գտնվելու համար և նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցերը, անդրադառնալու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պետնախարար Դանքնը նշեց, որ ուրախ է անցյալ սեպտեմբերին Երևան կատարած պաշտոնական այցից հետո կրկին Հայաստանում գտնվելու համար՝ հույս հայտնելով, որ այս այցը ևս կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-բրիտանական հարաբերությունների մի շարք ուղղություններին, մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը և Ալեն Դանքնը քննարկեցին տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հրատապ խնդիրներ:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը պետնախարար Դանքնին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30