Լրահոս
Օրվա լրահոսը

Անժամկետ նստացույց ՇՊՀ- ի բակում. ՀՀԿ-ական ռեկտորը հրաժարական չի ներկայացնում (Ֆոտոշարք և տեսանյութ)

Մայիս 05,2018 15:52 Share

Շիրակի պետական համալսարանի ՀՀԿ-ական ռեկտորի հրաժարականը պահանջող ցուցարարները ներս մտան բուհի շենք` ուսանողներին կոչ անելով միանալ իրենց: Սակայն լսարանները դատարկ էին, բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը հայտարարեցին, որ իրենց տեղեկություններով, բուհի ռեկտորը նույնիսկ քննություն ունեցող ուսանողներին հրահանգել է չգալ բուհ: Շրջելով բոլոր ֆակուլտետներում ու բացելով լսարանները` նախկին դասախոսները ցանկություն հայտնեցին տեսնել ռեկտորին ու նրանից անձամբ ճշտել` պատրաստվում է արդյոք հրաժարական ներկայացնելու: Բուհի անվտանգության աշխատակիցը գնաց ռեկտորի մոտ ու հետ գալով հայտարարեց, որ նա զբաղված է, չի կարող հանդիպել:

Հովհաննես Խորիկյանն արձանագրեց` «Տեսնում եք՝ լսարանները դատարկ են, ամբիոնները դատարկ, ոչ ոք չկա բուհում, իսկ ռեկտորը խիստ զբաղված է, նա այդքան տղամարդկություն չունի դեմերես հայտարարելու, որ հրաժարական չի ներկայացնելու»:

Դուրս գալով բուհի շենքից` ցուցարարներն անժամկետ նստացույց հայտարարեցին` սպասելով կրթության ու գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանին: Ցուցարարները պահանջում են ՀՀԿ-ի հեռացումը: Նրանց ուղերձներով միացել են նաեւ բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն ու երեկ աշխատանքից ազատված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: Նրանք քննադատել էին բուհում տիրող մթնոլորտը ու ՀՀԿ-ական ռեկտորի պատճառով լավագույն մասնագետների հեռանալը:

Նրանք եւս պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Անահիտ Ֆարմանյանը ցուցարարներին ուղարկած իր գրության մեջ շեշտել էր` «Ի հեճուկս Սահակ Մինասյանի տարածած լուրերի, երբեք ցանկություն չեմ ունեցել ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու եւ ես մշտապես արտահայտել եմ իմ կարծիքը բուհում տեղի ունեցող ապօրինությունների շուրջ, այժմ էլ միանում եմ ցուցարարների արդար պահանջին»:

Հենց նոր Հովհաննես Խորիկյանը հայտարարեց, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը երկուշաբթի ժամը 12-ին կլինի Գյումրիում, կհանդիպի ցուցարարների հետ, իսկ մինչ այս նրանք կգիշերեն բուհի բակում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031