Լրահոս
Օրվա լրահոսը

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Նոյեմբեր 15,2018 10:33

Նոյեմբերի 9-ից 11-ը  Բուխարեստում կայացավ Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը, ուր մեր մարզիկները նվաճեցին երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:

Մեր լավագույն մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը, ով հանդես էր գալիս մարզական սամբոյի 52 կգ  քաշային կարգում, գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հասավ եզրափակիչ, ուր գոտեմարտեց Անդրեյ Կուբարկովի հետ: Տիգրանը, շատերի կարծիքով ուժեղ էր, սակայն, մրցավարների ակնհայտ կողմնապահության արդյունքում, հաղթանակը շնորհվեց Ռուսաստանը ներկայացնող մարզիկին:  Մեր պատվիրակությունը պաշտոնապես բողոքարկել է արդյունքը: Ճիշտ է մրցավարական հանձնաժողովը չի փոխել վճիռը, սակայն  միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը խոստացել է FIAS մակարդակով անցկացնել լրացուցիչ քննություն:

Ամբողջ գոտեմարտը կարելի է դիտել այս հղումով

Մասնագետների կարծիքով գոտեմարտի ավարտից առաջ 1:24 , 1:11, 0:48 րոպեներին մրցավարները պարտավոր էին Կիրակոսյանին տալ միավորներ:

Առաջնությունը ուղիղ հեռարձակվել է ստորև նշված կայքով: Տիգրանի գոտեմարտը՝ 7:00-19:00 րոպեներին

https://www.olympicchannel.com/en/video/detail/day-1-finals-world-championships-bucharest/

Մրցումների երկրորդ օրը 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը թեև պարտվեց հունաստանցի  Գեորգիոս Մարկարյանին, բայց քանի որ մեր հայրենակիցը հասավ եզրափակիչ, Արսենին հնարավորություն ընձեռնվեց պայքարել երրորդ տեղի համար, և մեր մարզիկն արժանացավ բրոնզե մեդալի:

Հաջորդ արծաթե մեդալը մեր հավաքականի համար նվաճեց մարտական սամբոյի 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով եզրափակիչ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ռոդիոն Ասկանակովին:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930