Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի «սեփականություն» հանդիսացող մեդալներն են, ուզում է՝ վերցնում է․ «Հրապարակ»

Փետրվար 02,2019 10:50 Share

Երբ սկսեցին թալանել ՀՀ փոխոստիկանապետի կամ մարզային դատախազի բնակարանները, չէինք պատկերացնում, որ սա դեռ վերջը չէ։ Գալու է մի օր, որ թալանելու են երկրի ամենապաշտպանված հիմնարկներից մեկը՝ Բաղրամյան 26-ը։

Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «անհայտ անձը Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ եւ գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»: Բայց սա էլ դեռ վերջը չէ․ նույն անձը հաջորդ օրը գողացած հուշամեդալները նույնքան թաքուն հետ է վերադարձրել՝ դնելով նույն ցուցափեղկում։

Իհարկե, մեծ հաշվով, սա այն նորամուծության արդյունքն է, որը ժամանակին կիրառեցին նոր իշխանավորները՝ բացելով նախագահականի եւ Ազգային ժողովի դարպասները։ Իբր՝ «ի՞նչ ունենք ժողովրդից թաքցնելու»։ Սա նաեւ այն մտածողության շարունակությունն է, որ «ժողովրդի դուռն է․ ուզում է՝ խփում է», այս պարագայում ժողովրդի սեփականություն հանդիսացող մեդալներն են, ուզում է՝ վերցնում է։ Բայց առավել տարօրինակ է, որ մեր երկրում դադարել են գործել իրավապահները, մասնավորապես՝ ոստիկանությունը։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728