Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիր Ծիրանի. Սիրելի ֆրանսիացիներ, ձեր ազգային և քաղաքակրթական հզոր նվաճման պտուղները դարձել են համամարդկային

Հուլիս 14,2019 15:48

Երկու հարյուր երեսուն տարի առաջ Փարիզում Բաստիլի գրավմամբ ազդարարվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:

Ֆրանսիացի բազմաթիվ սերունդների համար Բաստիլ ամրոցը, որտեղ գտնվում էին քաղաքային պահակախմբի կայազորը, թագավորական պաշտոնյաները և իհարկե բանտը, հանդիսանում էր թագավորների բացարձակ ինքնիշխանության, անարդարության և կտտանքների խորհրդանիշ: Այսօր Ֆրանսիան տոնում է իր ազգային նվաճման և քաղաքական հզորացման տոնը: Մեր հայրենակիցները նույնպես Ֆրանսիայի ժողովրդի հետ միասին տոնում են այս օրը, քանզի այն մարդկային համընդհանուր նվաճումների օր է:

Շնորհավոր, սիրելի ֆրանսիացիներ: Ձեր ազգային և քաղաքակրթական հզոր նվաճման պտուղները դարձել են համամարդկային:

Երկիր Ծիրանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031