Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի չորս բռնցքամարտիկ ԵԱ եզրափակչում է

Օգոստոս 10,2019 21:10 Share

Թբիլիսիում ավարտվում է  կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի չորս  ներկայացուցիչ մտել է եզրափակիչ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքէջը տեղեկացնում է, որ չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը եւ 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ,  մեր հինգ պատանի բռնցքամարտիկներ՝ 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ Արման Միսկարյանը, 50 կգ Գոռ Խուդոյանը, 72 կգ  Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ Ալբերտ Հարությունյանը արդեն բրոնզե մեդալ են նվաճել:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել