Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ աշխատակիցը գործադուլ կանի, մինչեւ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա

Նոյեմբեր 11,2019 18:20

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանն այսօր գործադուլ է հայտատարել եւ միացել ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ՀՅԴ երիտասարդների եւ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասի պահանջին՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Այս երիտասարդները դուրս են եկել փողոց՝ պայքարելու ազգային մշակույթի եւ ազգային կրթության համար»,-նախարարության դիմաց հայտարարեց Էդգար Գալստյանը: Նա նշեց, որ ընկերներին եւ ուսանողներին էլ է կոչ արել դասադուլ եւ գործադուլ անել. «Այստեղ որեւէ մեկը մյուսի դեմ չի պայքարում: Բոլորս պայքարում ենք ազգային պետության համար:

Հնարավոր է, որ գործադուլի հետեւանքով զրկվենք աշխատանքից, բայց բոլորս ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ում հարգեն ազգային արժեքները»: Լրագրողների հետ զրույցում էլ Էդգար Գալստյանն ասաց՝ գործադուլ է անելու, մինչեւ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա. «Իրացնում եմ գործադուլ անելու իմ իրավունքը»: Հիշեցնենք, որ բողոքավոր ուսանողների խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքականությունը միտված է միասեռականության քարոզին եւ բուհերում հայոց լեզվի դասավանդումը բացառելուն, այդ պատճառով էլ իրենք դիմել են դասադուլի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930