Լրահոս
Օրվա լրահոսը

Բեյրութի լքված տները պատկերող ցուցահանդեսը Բրյուսելում գործելու է մինչև հունվարի 5-ը

Հունվար 04,2020 22:09

Պողոսյան հիմնադրամի բրյուսելյան կենտրոնում՝ Վիլլա Ամպանում, նոյեմբերի կեսերին բացված այս ցուցահանդեսը կգործի այսօր և վաղը, ապա նախատեսված է նրա փակումը։

Ցուցադրանքի կոնցեպցիայի հիմքում Բեյրութի լքված տներն են։ Հեղինակը Բեյրութում բնակվող և ստեղծագործող 48-ամյա արվեստաբան, լուսանկարիչ և կինոռեժիսոր Գրիգոր Պուչաքճեանն է (Gregory Buchakjian)։ Այս թեմայով նա դոկտորական թեզ է պաշտպանել Փարիզի Սորբոնի համալսարանում. աշխատության գլխավոր հարցադրումն է, թե ինչպես կարող էր Լիբանանի, ընդհանրապես արաբական աշխարհի քաղաքական անկայունությունը հանգեցնել լքված բնակավայրերի «սինդրոմին» երբեմնի ծաղկուն Բեյրութում։ Պուչաքճյանը Լիբանանի արվեստի ակադեմիայի վիզուալ արվեստների դպրոցի տնօրենն է։ Վիլլա Ամպանի հասցեի, ցուցահանդես այցելելու ժամերի և այլ մանրամասների համար այցելեք հետևյալ էջը:

Վիլլա Ամպանում այժմ գործող ցուցահանդեսներից մյուսը Ekphrasis, l’écriture dans l’art-ն է, որին մասնակից 40 նկարիչները միավորվել են արվեստական պատկերները տեքստերով, գրություններով լրացնելու փորձարարական մեթոդի ներքո։ Ցուցահանդեսը գործելու է մինչև 2020թ. փետրվարի 9-ը։

«Պողոսյան» հիմնադրամը 2010 թվականին Բրյուսելում որպես իր կենտրոնակայան վերանորոգեց Վիլլա Ամպանը և այնտեղ հիմնեց Արևելքի ու Արևմուտքի մշակույթների երկխոսության կենտրոն, որն իր մշակութային, գեղարվեստական, գիտական և կրթական նախագծերի շնորհիվ դարձել է համաեվրոպական նշանակության արվեստի կենտրոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031