Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված փոխգործակցությանը

Փետրվար 25,2020 11:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:

Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված փոխգործակցությանն՝ ի շահ երկու ժողովուրդների:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել