Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը հետաձգվել է

Մարտ 03,2020 13:35 Share

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով» դատավարությունը: Նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ`Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Այսօր դատավորը հայտարարեց դատարանի որոշումը. «Պաշտպանության կողմի միջնորդությունների լուծումը հետաձգել`մինչեւ դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը`գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումով»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը։

Պաշտպանների միջնորդության հիմքում ընկած է հայտնի «Յոթի գործը»։ Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:

Միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական կողմը ընդգծել էր, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում ընդունված 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

Պաշտպանական կողմի միջնորդությունները մեկ որոշմամբ են կայացվել. դրանք կողմին կտրամադրվեն մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Դատական նիստը շարունակվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031