Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեզ մոտ լոկալ է, տարածում չունենք, իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի. Արսեն Թորոսյան

Մարտ 11,2020 23:07

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք, որոնցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի: Նրանք վերջերս են Իտալիայի հանրապետությունից ժամանել Հայաստան:

«Նրանք ժամանման պահին գանգատներ չեն ունեցել: Գանգատները հետագայում են առաջացել եւ գանգատներն առաջանալուն զուգընթաց տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել թեստավորում: Դրանից հետո ունեցել ենք հաստատումը: Ուզում եմ տեղեկացնել, որ նրանցից երկուսը պրակտիկորեն իրենց առողջ են զգում, ոչ մի գանգատ չունեն: Միայն մեկի մոտ կա մի փոքր աջակողմյան թոքաբորբ, ինչը, կարծում եմ, ախտանշանային բուժումից հետո պետք է որ արագ անցնի, քանի որ տարածում չունի, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարածում չունենա:

Նաեւ տեղեկացնում եմ, որ այս անձանց հետ ուղիղ կոնտակտով շփված մարդկանց մեկուսացումով ենք հիմա զբաղվում: Դրանք շատ չեն եւ փաստացի այս պացիենտները համարվում են դեռ բերովի դեպքեր: Այսինքն, մեզ մոտ լոկալ է, տարածում չունենք՝ որպես այդպիսին եւ կարելի է ասել, որ իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի եւ հսկողության տակ, ինչպես առաջին դեպքի ժամանակ: Նա եւ մեկուսացված 31 քաղաքացիները իրենց լավ են զգում: Ամենայն հավանականությամբ երկու օրից նրանք տուն կգնան»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031