Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան․ «Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից, Նիկոլ Փաշինյանը վաղուց ստում է ամենուրեք»

Օգոստոս 14,2020 17:24

Արտակարգ դրության սահմանափակումները մեղմացվում են, վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը։ Այս մասին Aravot.am-ը զրուցեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի հետ․ «Մեր աշխատանքային խումբը՝ երեք կուսակցություններից բաղկացած, դեռևս նախորդ երկարաձգելու ժամանակ առաջարկ էր արել, որ հավաքների ազատությունը վերականգնվի, և որոշակի կանոններ սահմանեն։ Վերջապես, 4-րդ, 5-րդ անգամ երկարաձգելու դեպքում հասան դրան։ Բայց այնուամենայնիվ, պետք է սպասենք պարետի որոշմանը, որ հասկանանք՝ ինչ կանոններ են սահմանելու»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «Hard talk» հաղորդման ընթացքում անդրադարձել էր Հայաստանի ընդդիմությանը։ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունն ազատ է արտահայտելու իր կարծիքը։ Ես երջանիկ եմ, որ Հայաստանում ընդդիմությունը հիմա ավելի ազատ է գործում, քան մինչև հեղափոխությունը»։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք համաձա՞յն է այս տեսակետին, Արսեն Բաբայանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը միշտ ասում է՝ ինչ ցանկանում է, և իր ասածների գրեթե հիմնական մասը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից, Նիկոլ Փաշինյանը վաղուց ստում է ամենուրեք, և նրա ասածները վաղուց արդեն ուղղակի խոսքեր են, որ հարմար պահին այդպես է հարմար, այդպես է ասել, ուրիշ բան հարմար լիներ, ուրիշ բան կասեր»։

Հարցին, թե այսինքն՝ ընդդիմության վիճակն ավելի վա՞տ է, քան հեղափոխությունից առաջ, նա պատասխանեց․ «Հեղափոխությունից առաջ ես ընդդիմության ներկայացուցիչ չեմ եղել, չեմ կարող գնահատել։ Ամեն դեպքում՝ երևի թե արդեն ամոթ է խոսել, արդեն 2.5 տարի է անցել, անդադար խոսել՝ հեղափոխություն, հեղափոխություն։ Լենինն էր մեկ էլ այդպես շարժվում։ Մի քիչ պետք է հարգեն իրենց արած իշխանափոխությունը և սկսեն գործել։ 2.5 տարի հետո անդադար խոսելը հեղափոխությունից և հակահեղափոխությունից, խոսում է այն մասին, որ այս իշխանությունը գոնե ինքն էլ է արդեն տեսնում, որ որևէ լուրջ քայլ չի արել, որովհետև իր բոլոր քայլերը, բոլոր անհաջողությունները փորձում է հակահեղափոխությունով արդարացնել, հիմա էլ՝ արդեն կորոնավիրուսով։ Մի խոսքով՝ այս իշխանությանը պետք են ընդամենը արդարանալու պատճառներ, և նրանց բախտը բերում է, նրանք ունեն այդ պատճառը հիմա, մասնավորապես՝ կորոնավիրուսի հետ կապված այս վերջին զարգացումները»։

Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի ավարտից հետո, ըստ Արսեն Բաբայանի, իշխանությունը այլ արդարացումներ կգտնի․ «Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, վաղուց մի բան է լավ անում՝ պատմություններ, արդարացումներ է հնարում, այդպիսի հնարքների են տիրապետում։ Այսինքն՝ միշտ գտնում են մի բան, որով կարելի է արդարացնել իրենց ապիկարությունը։ Բայց դրա կարիքը չկա, որովհետև ամբողջ ժողովուրդը գիտի, որ ապաշնորհ, ապիկար կառավարություն է, կորոնավիրուսի պայքարն էլ, խնդրեմ՝ վառ օրինակ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31