Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը 30 տարեկան է՝ Հայաստանի անկախ Հանրապետության տարիքին

Հունվար 03,2021 10:07

Հունվարի 3-ը «Ա1+»-ի ծննդյան օրն է։

Տեսախցիկ գտնել, սենյակ վարձել, հեռուստահաղորդումներ ստեղծել․ այսօր սա իրականացնելը գրեթե ջանք չի պահանջի։ Բայց երեսուն տարի առաջ այս օրը, երբ Խորհրդային Միությունը դեռ ամբողջովին չէր փլուզվել, թվում էր անհնարին եւ անիրատեսական։

Բայց մի խումբ նվիրյալների՝ հեռուստատեսության երկարամյա աշխատող Մեսրոպ Մովսեսյանի գլխավորությամբ, այդ հաջողվեց։ Մի խումբ տաղանդավորներ՝ մի տանիքի տակ․ ու ստեղծվեց «Ա1» ստուդիան, որը դարձավ «Ա1+» հեռուստաընկերության հիմքը։

Խորհրդային իրականության մեջ առաջին անկախ հեռուստաալիքը, որը բոլորովին նոր որակ եւ գույն հաղորդեց հայաստանյան հեռուստաաշխարհին։ Բայց «Ա1»-յան աշխարհը չսահմանափակվեց հայաստանյան սահմաններով, եւ 90-ականներին՝ արցախյան առաջին պատերազմի մասին ռեպորտաժները ցուցադրվեցին օտարերկրյա հեռուստալիքներով։

«Ա1»-ը 30 տարեկան է՝ Հայաստանի անկախ Հանրապետության տարիքին, ու ապրել է նույն դժվարություններն ու հաջողությունները, ինչպես մեր փոքրիկ հայրենիքը։

Հեռուստաընկերության պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի՝ մինչեւ 1996թ, երբ փակվեց ստուդիան, որից հետո հիմնադիրը չհուսահատվեց եւ ստեղծեց հեռուստաալիքը, մինչեւ 2002թ, երբ արդեն «Ա1+»-ը եթերազրկվեց քաղաքական վերնախավի պահանջով, եւ դրանից հետո, երբ «Ա1+»-ներն ամեն ինչ արեցին չփակվելու համար՝ ստեղծելով ինտերնետային կայք, մոբայլ նորություններ, օնլայն հեռուստատեսություն, եւ այլն։

«Ա1+»-ն իր 30-ամյա պատմության մեջ եղել է հայաստանյան լրատվական իրականության մեջ առաջամարտիկ՝ չվախենալով իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր եւ խթանելով այս ոլորտի զարգացմանը։

Նյութն ամբողջությամբ՝ «Ա1+»-ի կայքում

«Առավոտը» շնորհավորում է «Ա1+»-ի գործընկերներին՝ մաղթելով դարձյալ հայտնվել հեռուստաեթերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031