Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ Հայ իրավաբանների միության անդամներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները

Ապրիլ 08,2021 19:01

Արցախի ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության անդամների և ամերիկյան համալսարանների ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 7-ին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է ունեցել կազմակերպության անդամների, Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես), Լոյոլա իրավաբանական դպրոցի իրավունքի և ցեղասպանության կենտրոնի, ԱՄՆ Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մարդու իրավունքների կլինիկայի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների արձանագրման նպատակով 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված աշխատանքները: Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՄԻՊ զեկույցներին՝ ընդգծելով դրանցում ամփոփված տեղեկատվությունը համապատասխան մարմիններին ներկայացնելու կարևորությունը:

Քննարկվել են նաև ադրբեջանական հանցագործություններն ուսումնասիրելու և փաստագրելու ուղղությամբ ամերիկյան համալսարանների և գիտական կենտրոնների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ընթացքը և այդ բնագավառում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930