Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աղվան Չատինյանը՝ Երեւանի պատվավոր քաղաքացի

Ապրիլ 20,2021 14:41

Այսօր «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց հայ լեռնագնաց Աղվան Չատինյանին:

Հարցը Երեւանի ավագանու այսօրվա նիստում ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Լեւոն Ջուլֆալակյանը՝ նշելով որ Աղվան Չատինյանը մեծ ավանդ ունի սպորտի բնագավառում . «Ղեկավարվելով Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով եւ հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի առաջարկությունը՝ Երեւան քաղաքի ավագանին որոշում է հայ լեռնագնաց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանի 60 եւ ավելի տարիների մարզչամանկավարժական գործունեություն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի երկարամյա աշխատանքով լեռնագնացության գործում ունեցած ավանդի համար շնորհել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում»:

Նախագիծն անցավ 40 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների համակցությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930