Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդը

Ապրիլ 29,2021 20:50

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ

Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին:

Արա Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ֆրանսիական կողմից նման բարձր ներկայացվածությունը համամարդկային արժեքներին և արժանապատվությանը Ֆրանսիայի աներեր հանձնառության վերահաստատումն է:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Բարձր գնահատվեց խորհրդարանական հարթակում ձևավորված սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց հասցեագրման հրատապության վրա:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի խորհրդարանականներին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930