Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Եթե մեկը որոշի Հանրապետության հրապարակի մեջտեղը կրպակ դնել, դա ուղիղ կես վայրկյանից պետք է ապամոնտաժվի». Մարության

Հունիս 22,2021 21:21

«Ազատության հրապարակում ատրակցիոնների, անհասկանալի տանձիկների, մանկական հեծանիվներ եւ ավտոմեքենաների վարձույթ է»,- Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը այսօր նիստում հարցուպատասխանի ժամանակ բողոքեց, որ Օպերայի հրապարակը ոչ միայն անանցանելի է, այլեւ այն իր տեսքն է կորցրել, վերածվել է Լունապարկի:

Նա ասաց, որ արդեն այս ապօրինի վաճառքը տարածվել է Աբովյան փողոցում, այնտեղ էլ անհասկանալի «տանձիկներ» են հայտնվել, այսպես կամաց-կամաց կհասնեն հրապարակին: Նա առաջարկեց Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքը տրամադրել նման բաների համար:

Հայկ Մարությանն ասաց, որ տուրիստներից էլ է բողոքներ լսել, քաղաքը չի կարող իր տեսքը փոխել ու իրենք զիջումների չպետք է գնան:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը պատասխանեց. «Ուղիղ կասեմ՝ մենք չունենք նրանց գործունեությունը կասեցնելու, չունենք գործիքակազմ բամբակ վաճառողների, չունեք գործիքակազմ փողոցային ապօրինի առևտրի դեմ»:

Հայկ Մարության արձագանքեց. «Պարոն Պողոսյան ջան, ցավդ տանեմ, նախ կան նշանավոր վայրեր, որ եթե պետք լինի՝ կետային պետք է անդրադառնանք այդ վայրերին, որովհետեւ եթե մեկը որոշի Հանրապետության հրապարակի մեջտեղը կրպակ դնել, դա ուղիղ կես վայրկյանից պետք է ապամոնտաժվի, մի ուրիշ տեղ կարող է լինի կես ժամ, կամ մի օր: Մենք տարբերություն պետք է դնենք այսպես թե այնպես»:

Մարությանն ասաց, որ օրենքում բացեր կան, բայց բացեր կան նաեւ երկկողմանի ու պետք է օրենքի բացերն օգտագործել՝ ի նպաստ քաղաքի, չպետք է ասեն՝ գործիքակազմ չունեն եւ վերջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930