Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելը հրատապ առաջնահերթություն է». Եվրոպա Նոստրա և Հնագետների եվրոպական ասոցիացիա

Հուլիս 12,2021 18:04

2021 թ. հուլիսի 6-ին, Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հրապարակեցին Համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ կերպով պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը:

Այս հայտարարության հիմնական նպատակն է՝ խթանել անկախ փորձագիտական առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու նպատակով և նպաստելու իրավիճակի բարելավմանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և վստահության ամրապնդման, ի շահ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև՝ ողջ Եվրոպայի:

Մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման և (կամ) աղավաղման մասին տարբեր կողմերից եկող տագնապալի մեղադրանքների համատեքստում այս տարածաշրջանում առկա հարուստ և բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելը հրատապ առաջնահերթություն է։

Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան հորդորում են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին համագործակցել և պահպանել իրենց ստանձնած պարտականությունները և միջազգային պարտավորությունները:

Այս հայտարարությունը համահունչ է Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգությանը ԵՄ մոտեցման վերաբերյալ շատ կարևոր Եզրակացություններին, որոնք ընդունվել են 2021 թ. հունիսի 21-ին Եվրամիության Խորհրդի կողմից՝ ճանաչելով մշակութային ժառանգության կարևոր դերը խաղաղության, ժողովրդավարության և կայուն զարգացման գործում՝ որպես ԵՄ արտաքին հարաբերությունների շրջանակներում խաղաղության, անվտանգության և զարգացման Եվրամիության մոտեցման մի մաս:

Europa Nostra- ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան առաջարկում են ժառանգության ոլորտում իրենց լայն փորձառությունն ու մասնագիտական հմտությունները` նպաստելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և հարակից շրջաններում, ինչպես և Կովկասի այլ տարածաշրջաններում հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության պատշաճ պաշտպանությանը:

Կազմակերպությունները պատրաստ են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` օժանդակելու օգտագործել մշակութային ժառանգությունը (նյութական և ոչ նյութական)՝ որպես կամուրջ տարբեր համայնքների միջև և որպես տարածաշրջանում տևական խաղաղության և բարգավաճման նախադրյալ հանդիսացող հարգանքի, վստահության և երկխոսության (վերա)կառուցման վեկտոր:

Եվրոպա Նոստրա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031