Լրահոս
Օրվա լրահոսը

Տաջիկստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամության և բազմակողմանի գործընկերության հարաբերությունները. վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնը

Սեպտեմբեր 22,2021 17:58

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ:

Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարելավման և միջազգային ասպարեզում իր դիրքի ամրապնդման գործում:

Տաջիկստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամության և բազմակողմանի գործընկերության՝ պատմականորեն ձևավորված հարաբերությունները և մտադիր է սերտացնել և զարգացնել դրանք բոլոր ուղղություններով:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ավելի մեծ ինտենսիվություն և դինամիկա հաղորդել տաջիկ-հայկական համագործակցությանը, ինչը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին: Մենք վճռական ենք ամեն ջանք գործադրելու՝ այդ նպատակին հասնելու համար:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930