Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևողականորեն քանդում են կրթական համակարգը․ «Փաստ»

Նոյեմբեր 06,2021 10:38
krtakan hamakarg

Կրթական որակի առումով անտեսված վիճակում են հայտնվել նաև բուհերը։ Ընդհանուր առմամբ, նրանք իշխանությունների ուշադրության կենտրոնում են, սակայն բացառապես այս ոլորտը ևս «զավթելու» իմաստով: Ընդդիմադիր Փաշինյանը անընդհատ աղմկում էր, թե նախկին իշխանությունները քաղաքականացնում են բուհերն ու դպրոցները: Ժամանակը ցույց տվեց, որ նույն նախկինները շատ «նայիվ» էին ուսհաստատությունների քաղաքականացման փաշինյանական տեմպերի համեմատ: Մի խոսքով, որքան էլ այս իշխանությունները կրթության կարևորության մասին ճառեր ասեն, միևնույն է, իրենց քաղաքականությամբ ցույց են տալիս, որ կրթությունն իրենց համար հարգի չէ, ինչի ապացույցը նրանց վարած կադրային քաղաքականությունն է։

Դրա համար էլ իշխանությունների տեսանկյունից մերօրյա պաշտոնյաներն ինչքան անդեմ, անհայրենիք ու պրոֆեսիոնալիզմից հեռու լինեն, այնքան լավ, քանի որ նրանք ընդամենը խամաճիկի դեր կկատարեն ու ավելորդ խնդիրներ չեն ստեղծի։ Այդպիսի ցածր որակներ ունեցող մարդիկ են պաշտոնների նշանակվում, դրա համար էլ հանրության աչքին կրթության որակն ընկել է։ Բացի դրանից, իշխանությունները կրթության մասին բոլորովին թյուր մոտեցումներով են առաջնորդվում։ Օրինակ՝ Փաշինյանը կրթությունը պատկերացնում է միայն լեզուներ սովորելու համատեքստում, դրա համար էլ հայտարարում էր, թե առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, կամ կրթությունը դիտարկում է Mersedes G-ի վարելու ու ստեղծելու շրջանակներում։ Մեկ այլ դեպքում երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը հայագիտությամբ զբաղվող գիտնականներին, որոնք կարևոր հասարակական առաքելություն են կատարում, անվանում էր թամադաներ ու կենաց ասողներ։

Այսպիսի իրավիճակում երիտասարդ սերնդի մոտ այնպիսի պատկերացում է ձևավորվում, որ եթե վարչապետն այսպիսի դիրքորոշում ունի, իրական կրթությունը չի գնահատվում, և ցանկացած անձ փողոցից կարող է հայտնվել բարձր պաշտոններում, ապա իրենց ինչին է պետք սովորելը։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի պատճառով կրթական համակարգը լրիվ քաոսի էր մատնվել ու դա մեծապես ազդեց որակի վրա։ Մի խոսքով, մարդիկ հետևողականորեն քանդում են կրթական համակարգը: Հնարավոր է՝ ի թիվս այլ գործոնների, նրանց ձեռնտու չէ կիրթ, գրագետ հասարակություն ունենալը: Թե ինչու, արդեն քանիցս համոզվել ենք…

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930