Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը մեկ անձից գնումով մոտ 300 միլիոն դրամի գնում է կատարել

Նոյեմբեր 23,2021 20:55

Այս տարվա նոյեմբերին նախարարությունը «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ 299 միլիոն 750 հազար դրամի պայմանագիր է կնքել ՝ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար։

Ըստ այս պայմանագրի, նախարարությունն այս ընկերությունից մոտ 300 միլիոն դրամի ձեռք է բերել ծրագրասարքավորումային համալիր համակարգ, որի մեջ մտնում է՝ 3 հատ HPE Synergy 480 Gen 10 սերվեր, 1 հատ HPE Primera 600 տվյալների պահպանման համակարգ, տեխնիկական աջակցություն եւ ցանցային անվտանգության համակարգի արտոնագիր։

Հիշեցնենք, որ մեկ անձից գնումն, ըստ օրենքի, կարող է կատարվել, եթե աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, կամ՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։

«Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ն, ըստ պետական գնումների էլեկտրոնային armpes.am-ի համակարգի պետական մի շարք գերատեսչությունների գնումներին ավելի ակտիվ մասնակցում է 2018 թվականից։ Այս ընկերությունը 2016-ին եռ նախկին իշխանության ժամանակներից սկսած, այս ընկերությունից գնումներ են կատարել նախագահի եւ վարչապետի աշխատակազմերը, ոստիկանությունն ու դատախազությունը, ԴԱՀԿ-ն, ԿԳՄՍ-ն, ՊԵԿ-ը, քննչական կոմիտեն։

2016-2021 թվականներին այս ընկերությունը պետական գնումներին մասնակցելով 679 մլն 917 հազար դրամի պայմանագիր է կնքել, եւ ըստ armpes.am-ի, 2016-ին ընդամենը մեկ պայմանագիր է կնքել, որի արժեքը մոտ 5 միլիոն դրամ է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930