Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվել են գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոնները

Հունվար 23,2022 21:54

Գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 65 ուժեղագույն մարզիկներ: Ըստ մրցաձեւերի, հանրապետության չեմպիոնի կոչում նվաճել են:

Օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղամարդիկ եւ կանայք.

Նարեկ Ադամյան, Միլենա Պողոսյան:

Վազող թիրախ, նորմալ վազք, տղամարդիկ եւ կանայք.

Գոռ Խաչատրյան, Լիլիթ Մկրտչյան:

Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղամարդիկ եւ կանայք.

Սեւակ Արշակյան, Էլմիրա Կարապետյան:

Մրցումների արդյունքում ՀՀ սպորտի վարպետի կարգ լրացրել է Տիգրան Մանուկյանը, ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի՝ Գեւորգ Մելքոնյանը, Միլենա Միասարյանը, 1-ին կարգ՝  Գոռ Մանուչարյանը:

Մրցանակակիրները ստացել են մեդալ, դիպլոմ, դրամական պարգեւ: Դրամական խրախուսանքի արժանացել են նաեւ մրցանակակիրների անձնական մարզիչները:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան տեղեկացնում է, որ առաջնության փակման արարողության ժամանակ նաեւ հայտարարվել են հավաքական ընդգրկված մարզիկների անունները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31