Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ազատ ոճայինները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Մարտ 28,2022 10:13

Այսօրվանից Բուդապեշտի մրցագորգը տրամադրվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներին: Պայքարը սկսում են ազատ ոճայինները: Կատարվել են ըմբիշների կշռման արարողությունը եւ վիճակահանությունը:

Առաջին օրը մեդալների համար կգոտեմարտի Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամ: Որակավորման փուլում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանի մրցակիցը մոլդովացի Անատոլի Բուրուիանն է, 65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանինը՝ սերբ Ստեվան Անդրիա Միչիչը: 70 կգ  քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ ուժերը կչափի թուրք Սալահաթթին Կիլիչալաիանի հետ, իսկ Արման Ավագյանը, որը հանդես է գալիս 79 կգ քաշային կարգում, վիճակահանությամբ հայտնվել է միանգամից քառորդ եզրափակչում եւ սպասում է իր ապագա մրցակցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031