Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Նիկողոսյան. «Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները կմեծացնեն ուշադրությունը հրաձգության նկատմամբ»

Մարտ 30,2022 22:22

Նորվեգիայում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում 7 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի նշանառուներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին աննախադեպ այս հաջողության համար անցած դժվար ճանապարհի, հաղթանակի բերկրանքի եւ ապագա ծրագրերի մասին: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը նշեց, որ իր սաների հաջողություններն անակնկալ չէին, սակայն մեդալների այսպիսի քանակի ու որակի չէին սպասում:

Մարզիչը հույս հայտնեց, որ այս նվաճումներից հետո Հայաստանում մարզաձեւով զբաղվել ցանկացողների քանակը կավելանա, իսկ պետությունը վերջապես իրական լուրջ ուշադրություն կսկսի դարձնել մարզաձեւի վրա: Մասնագետի խոսքով, հրաձիգները մարզվում են խիստ անհարմար պայմաններում, չկան նորմալ կահավորված մասնագիտական մարզադպրոցներ, հրաձգարաններ, լուրջ խնդիրների առաջ են կանգնում ժամանակակից զենքի, սարքավորումների եւ փամփուշտի հարցերում:

Պարոն Նիկողոսյանը գիտակցում է, որ այս արդյունքները որքան ուրախացնող են, նույնքան էլ պարտավորեցնող, որ սրանից հետո պահանջները բարձր են լինելու: Սակայն նաեւ  հավատում է, որ պետական ուշադրության եւ մասնավոր հատվածի ներգրավվածության մեծացումը կնպաստեն խնդիրների լուծմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031