Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելվում է». Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 12,2022 20:33

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս պահին ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ։

Սա աննախադեպ է՝ արգելել ՀՀ քաղաքացի պատգամավորների մուտքը Արցախ։

Ռուս խաղաղապահներին հանձնված է պատգամավորների ցուցակը, որոնք հիմա Աղավնոյի անցակետում են եւ որեւէ բացատրություն, թե ինչո՞ւ նրանք չեն կարող մուտք գործել Արցախ՝ չի տրվում ո՛չ խաղաղապահների եւ ո՛չ էլ Արցախի իշխանությունների կողմից։

Եզրակացությունը մեկն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համերաշխ համագործակցությամբ՝ սկսված է Արցախի մեկուսացման եւ հայաթափման հանցավոր գործընթացը։

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարները այս պահին Աղավնոյի անցակետում են՝ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների հետ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930