Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վանեցյանի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից. դիպուկահարնե՞ր, թե՞ օպերատորներ՝ տանիքին. «Ժողովուրդ»

Ապրիլ 19,2022 10:53

Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, ինչից երեւում է, որ Օպերայի շենքի տանիքում կանգնած մի քանի տղամարդ հետեւում են Վանեցյանի ասուլիսին ու, ըստ երեւույթին, տեսանկարահանում այն: Թե ովքեր են այդ մարդիկ, միայն ենթադրել կարելի է: Պարզ է, սակայն, որ նրանք եթե Վանեցյանի համախոհները, առավելեւս՝ լրագրողներ լինեին, այդտեղ չէին բարձրանա. ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ասուլիսով հետաքրքրված անձինք Վանեցյանին տանիքից տեսնելու ու նկարելու շարժառիթ հաստատ չէին ունենա։

Չկարողացանք ճշտել, թե ասուլիսին վերեւից հետեւողներին զենք ամրակցված եղե՞լ է, թե՞ ոչ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930