Լրահոս
Օրվա լրահոսը

190 ավագ դպրոցի քննական կենտրոնում 4 բացակա է եղել

Հունիս 07,2022 16:30

Հունիսի 7-ից մեկնարկել են միասնական քննությունները, եւ դիմորդներն առաջին օրը քննություն են հանձել աշխարհագրություն ու կենսաբանություն առարկաներից: Aravot,am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի  պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, որը ներկա էր եղել Գ. Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցի քննական կենտրոնում,  նշեց, որ կոնկրետ այդտեղ քննություն հանձնելու  համար հայտագրվել էր 120 հոգի, 4 դիմորդ բացակայում էր:

Նույն կենտրոն էր այցելել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ԳԹԿ մամուլի պատասխանատուի խոսքով, 120-ն էլ պետք է կենսաբանություն հանձնեին, իսկ աշխարհագրություն Երեւանի քննական կենտրոններից միայն թիվ 135 հիմնական դպրոցում են հանձնել:  Խաչանուշ Գրիգորյանը հավելեց, որ դիմորդները ճիշտ պատասխանները կարող են ստուգել ժամը 16:00-ից:  Նրանք կարող են պատասխանի ձեւաթղթի պատճենահանված տարբերակը համեմատել  ԳԹԿ կայքում տեղադրված պատասխանների հետ եւ հաշվել իրենց միավորը; Իսկ գնահատականները հայտնի կլինեն քննություն հանձնելու 5-րդ օրը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930