Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Գասպարյան. «Կարեւորը մասնակցությունն է» կարգախոսը մեր ֆեդերացիայում այլեւս չի գործում»

Հուլիս 04,2022 16:36

Վաղը «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկների Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Սամվել Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ այստեղ էլ մասնակիցները բավականին հետաքրքիր ու որակյալ մենամարտեր կցուցադրեն, ինչպես կրտսեր տարիքային խմբում: «Բանն այն է, որ ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շատ մեծ կարեւորություն է տալիս այս տարիքային խմբերին, որովհետեւ հենց պատանի հասակում են դրվում Հայաստանի բռնցքամարտի հաջողությունների հիմքերը: Մենք դա տեսանք մի քանի օր առաջ, երբ որոշ պատանիներ ռինգում ցուցադրեցին մեծահասակներին բնորոշ բռնցքամարտ: Մենք դա տեսնում ենք նաեւ արդեն երիտասարդների տարիքային խումբ տեղափոխված մեր բռնցքամարտիկների մրցելույթներում, որոնք գնալով ավելի շատ մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնություններում»,-ասաց պարոն Գասպարյանը:

Նա նաեւ նշեց, որ այլեւս բոլոր քաշային կարգերի հավաքականների կազմում մրցումների մեկնում են միայն լավագույնները, նրանք, ովքեր պատրաստ են ու ի վիճակի են պայքարել մեդալների համար: «Մեր մոտ այլեւս կարեւորը մասնակցությունն է կարգախոսը չի աշխատում: Եթե մեկնում ես մրցման, ուրեմն պարտավոր ես ամեն բան անել արժանապատիվ հանդես գալու եւ քո երկրի մարզական պատիվը բարձր պահելու համար: Ու տարիքը նշանակություն չունի: Հետեւաբար, որպեսզի տեղ ունենաս հավաքականում, պետք է մարզվես ու ձեռք բերես պահանջվող վարպետություն»:

Խոսելով Հայաստանի առաջնության մասնակցության աստիճանի մասին՝ Սամվել Գասպարյանը ասաց, որ վերջին շրջանում գրեթե մեկուկես անգամ ավելացել է բռնցքամարտով զբաղվողների թիվը, ինչը ուրախալի է, քանի որ մեծանում է մրցակցությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031