Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջատար շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն համաշխարհային օլիմպիադային

Հուլիս 27,2022 14:34

Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը կայանալու է շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու համար հայտավորվել է 188, կանանց համար՝ 162 հավաքական:

Հայաստանի տղամարդկանց ընտրանու մարզիչ Արման Փաշիկյանը թիմում ընդգրկել է Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Մանուել Պետրոսյանին եւ Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ կանանց հավաքականի մարզիչ Զավեն Անդրիասյանը հրավիրել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Աննա Սարգսյանին, Մարիամ Մկրտչյանին եւ Սուսաննա Գաբոյանին:

Առաջին տուրը մեկնարկելու է հուլիսի 29-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031