Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ ենք այն դրական ներգրավվածության համար, որ ԱՄՆ-ն և  համանախագահները ցույց են տալիս». Նորվեգիայի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 18,2022 20:00

«Ուրախ ենք այն դրական ներգրավվածության համար, որ ԱՄՆ-ն և  համանախագահները ցույց են տալիս»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ բացի կոչերից՝ Արևմուտքն ի՞նչ մեխանիզմներով կարող է աջակցել ՀՀ-ին:

Նորվեգիայի ԱԳ նախարարը նշեց՝ Նորվեգիայի պես երկրները նախընտրում են ԵԱՀԿ-ի պես կազմակերպությունների և ՄԱԿ-ի հետ համագործակցելը ու շարունակեց. «Այս քննարկման կարևոր բաժինը եղել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, ուստի մենք դա որպես կարևոր հարց ենք բարձրացրել այս տարի սեպտեմբերի 15-ին: Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն շատ ակտիվ ենք ԵԱՀԿ շրջանում և Մինսկի խմբում: ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն իրավիճակի գնահատման հարցում կանխարգելիչ է, որպեսզի երկու մշակույթներն իրար հետ աշխատեն՝ որպես խմբային աշխատանք: Մենք պատրաստակամ ենք, և սա կարևոր է: Այս նոր նախաձեռնությունը շատ կարևոր է հակամարտության հանգուցալուծման հետ կապված հարցում և նաև այն բոլոր առաջարկների հետևում է կանգնած, որոնք արվել են ԵԱՀԿ-ի գնահատման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31