Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական աշխարհը՝ Լեւոն Օսիպյանի լուսանկարներում

Հոկտեմբեր 18,2022 22:06

Հայաստանի գրողների միությունում կայացավ լուսանկարիչ, «Առագաստ» ամսագրի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, պոետ Լևոն Օսիպյանի «Հայկական աշխարհը Լեւոն Օսիպյանի ֆոտոդիմանկարներում» խորագրով ալբոմի շնորհանդեսը։

Ներկա էին Գրողների միության անդամները, հեղինակի հարազատները եւ արվեստասերներ:

«Յուրաքանչյուր դիմանկար սերունդների համար պատմություն է, հատկապես հայ իրականության մեջ։ Շատ հետաքրքիր է լուսանկարի և գեղանկարչական լուսանկարի առնչությունը։ Լուսանկարչությունը արհեստից արվեստի վերածվեց, և այսօր կա գեղարվեստական լուսանկարչություն, որի ստեղծողներից մեկն էլ հենց Լևոն Օսիպյանն է, ով ստեղծում է ինքնատիպ լուսանկարներ, որոնք դրական տրամադրություն են ստեղծում,- ասաց գրող Սուրեն Գրիգորը։

«Սիրում եմ այն հողը, որտեղ ծնվել եմ չնայած, որ տեղափոխվել եմ Ռուսաստանի Դաշնություն, այնուամենայնիվ, մտքերով ու սրտով միշտ իմ հայրենիքում եմ, էներգետիկ մեծ կապ ունեմ երկրիս հետ, շատ եմ սիրում իմ տաղանդավոր ժողովրդին, և շատ եմ ցանկանում, որ այդ տաղանդն օգտագործվի եւ տարածվի ամենուր»,-ասաց օրվա հերոսը։

Լուսանկարչի ալբոմում տեղ էին գտել այն մարդկանց լուսանկարները, որոնք ինքնատիպ հոգեկերտվածք ունեին՝ զինվորականներ, մտավորականներ, հոգևորականներ, անվանի մարդիկ։ Լևոն Օսիպյանի յուրաքանչյուր լուսանկար հայկական աշխարհում ապրող հայ մարդու ինքնության եւ հայկական մշակույթի պատմության մասին է վկայում:

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31