Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյան. «ԵԽԽՎ 47 պատգամավորներ գրավոր հայտարարությամբ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան»

Հոկտեմբեր 18,2022 23:08

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»։

Հայտարարության հղումը’ այստեղ: 

Հայտարարության մեջ ասվում է․

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը․

Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի սեպտեմբերին։

Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Կան սարսափելի ապացույցներ խոշտանգումների և գերի ընկած ու մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի մասին։

Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և ԵԽ-ի առջև Ադրբեջանի կանոնադրական, պայմանական և անդամակցության պարտավորությունների բացահայտ խախտում է։

Դատապարտում ենք նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների դիտավորյալ սպանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում։

Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ ճանապարհով ներգրավվել բանակցային գործընթացի մեջ։

Մենք պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերի ու այլ գերիների շտապ հայրենադարձումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31