Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանի գործընկերներին, անդրադարձել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակը

Հոկտեմբեր 18,2022 23:36

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:

Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի եւ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի եւ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը:

Առաջիկա օրերին հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31