Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ երեխան դպրոց է մտնում, հերոսի նկար պետք է տեսնի»․ Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 24,2022 22:50

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բնակիչների հետ զրույցում կարևորեց 44-օրյա  պատերազմում անմահացած հերոսներին անուն առ անուն ճանաչելը։

«Երբ ասում ենք Արցախյան պատերազմ, հիշում ենք Շահեն Մեղրյան, Դուշման Վարդան, Վարդան Բախշյան,Պետո,Կարո, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան։ Այդքան անուններ գիտենք մենք, նույնը Ապրիլյան պատերազմի մասին՝ Ռոբերտ Աբաջյան, Քյարամ Սլոյան։ Հիմա երբ հարցնեն 44-օրյա  պատերազմի հերոսի անուն, բոլորս իրար նայելով մեր անձնական շրջանակներից անուններ կփնտրենք։ Երեխան երբ մտնում էր դպրոց՝ հերոսների նկարներ էր տեսնում։ Նույնը այսօր պետք է արվի։ Սա տեսնելով, վաղվա սերունդն արդեն կկարողանա իր սահմաններն ամրացնել, իսկ այդ վաղը կարող է լինել 2 տարի հետո լինել»,- նշեց պատգամավորը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31