Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրիում հնչեցրած կրակոցների հեղինակը

Հոկտեմբեր 24,2022 23:15

Հոկտեմբերի 21-ին  23-ամյա  երիտասարդը կրակել է Գյումրու կենտրոնում գտնվող «Ֆուդ թայմ» սննդի օբյեկտի վրա, որի պատճառով կոտրվել են ապակիները։

Ոստիկանությունն այսօր իր պաշտոնական էջում անդրադարձել էր թեմային՝ գրելով․ «Ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գորկու փողոցում անհայտ մակնիշի մեքենայից կրակել են արագ սննդի կետի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է նշված սննդի կետի ճակատային հատվածի ապակին:

«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերվել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին է տարվել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանել է, որ PM-X տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով երկու անգամ կրակել է արագ սննդի կետի ուղղությամբ: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն»:

Մեր տեղեկություններով, խուլիգանություն կատարելու մեջ կասկածվողն աշխատում էր հենց այդ արագ սննդի կետում՝որպես առաքիչ։ Նա օրեր առաջ տարաձայնություններ է ունեցել սեփականատիրոջ հետ,  վիճաբանել են, իսկ երեք օր անց այսպես ասած վրեժ է լուծել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31