Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

Նոյեմբեր 14,2022 19:00

Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կիրակի օրը Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանայության աստիճանի արժանացած նորաօծ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

Մուշեղ Սրբազանը, ներկայացնելով քահանա հայրերին, հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, որպեսզի վերջիններս պատրաստության քառասնօրյա շրջանից հետո իրենց նվիրյալ ծառայությունը բերեն Հայ Եկեղեցու անդաստանում:

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ հոգևորականներին, շնորհավորեց նրանց  քահանայական ձեռնադրության առիթով:

Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նորաօծ քահանաներն իրենց աստվածասեր, բարեպաշտ և հայրենասեր ծառայությամբ ու կենցաղավարությամբ էլ ավելի կբարձրացնեն Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն զորավոր հավատքով, խոհեմությամբ, քաջությամբ և արիությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու:

Վեհափառ Հայրապետը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես պատգամելով, որ նորընծա հոգևորականները Սուրբ Գրքի առաջնորդությամբ, սուրբ հայրերի խրատներով և անսակարկ սիրով իրականցնեն իրենց հոգևոր ծառայությունը, լինեն ժողովրդի խոնարհ ու նվիրյալ սպասավորները:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին 

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930