Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Երկիր մեդիային» հանրային հեռարձակման եթերից զրկելով՝ քաղաքացիներին զրկում են իրական կյանքը տեսնելու հնարավորությունից»

Հունվար 17,2023 22:03

«2 օրից հարկատուներիս հաշվին գործող հանրային հեռուստատեսային մուլտիպլեքսում դադարելու է 17 տարի գործած «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հեռարձակումը։ Այսինքն, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները, որոնք հատկապես շրջաններում չունեն կաբելային ցանցեր ու օգտվում են միայն հանրային հեռարձակումից, զրկվելու են «Երկիր մեդիայի» հաղորդումները դիտելու հնարավորությունից, եւ սա տեղի է ունենում լրագրող, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նշեց․ «Պատճառը անցնող շաբաթներին հեռուստատեսության հանձնաժողովում կայացած քվեարկությունն է, որի ժամանակ որոշել են, որ ավելի լավ է մեր հանրությանը հրամցնեն գռեհկաբանությունը, սերիալային, իրական Հայաստանի հետ կապ չունեցող կյանքը, ապազգայինը, շոուն, քան թե հանրային, հասարակական, ազգային, պատմական հաղորդումները, ֆիլմերն ու լրատվությունը։ Այս դահլիճում անցնող մեկ ու կես տարվա ընթացքում հեռուստատեսության հանձնաժողովի նոր անդամների ընտրությունների ժամանակ նրանք հայտարարում էին, թե եթերը պետք է մաքրվի աղբից, գռեհկաբանությունից, անբարո բարքերից։ Օրինակ, այդ մասին էր հայտարարում գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, բայց իրեն բարձրաշխարհիկ մտավորական համարող նույն Հակոբ Մովսեսը նախընտրել է, օրինակ, «Կիսաբաց լուսամուտների» հաղորդումով եթերը, քան թե Հայաստանի մասին պատմող «Երկիր մեդիայի» բազմաթիվ այլ ծրագրեր»։

Ագնեսա Խամոյանի խոսքով․ «Երկիր մեդիային» հանրային հեռարձակման եթերից զրկելով՝ մեր հայրենակիցներին զրկում են իրենց իրական կյանքը, ապրելակերպը տեսնելու հնարավորությունից։ Զրկում են քաղաքական, հասարակական օբյեկտիվ քննարկումներ դիտելուց։ Հանձնաժողովում նշել են, թե «Երկիր մեդիան» միակողմանի քաղաքական ուղղություն է բռնել՝ այն նույն «Երկիր մեդիան», որն օրվա իշխանության ներկայացուցիչներին, երբ վերջիններս ընդդիմադիր էին, անդադար եթեր է տրամադրել։ Ի դեպ, հանձնաժողովի անդամները միակողմանի լրատվության մասով  երեւի չեն նայել Հանրային հեռուստաընկերության հաղորդումները»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031