Լրահոս
Օրվա լրահոսը

Այնուհանդերձ, Ալմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է. Արմեն Աշոտյան

Փետրվար 02,2023 23:55

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Արցախյան բանակցությունների հետ կապված վերջին հայտարարությունների առնչությամբ հարկ եմ համարում նշել.

  1. Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմը որեւէ կերպ հիմնավոր համարել չի կարելի, քանզի տարածքային ամբողջականությունը ՄԽ համանախագահների, այդ թվում ՝ ՌԴ կողմից առաջ քաշվող հիմնարար երեք սկզբունքներից միայն մեկն է, իսկ մնացած երկուսը՝ ուժի չկիրառում կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կամ խախտվել են կամ այս պահին անտեսվում են։
  2. 7 շրջանները հարկ է տարբերել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զավթված այլ տարածքներից, ինչպիսիք են Հադրութը և Շուշին։
  3. Այսպես կոչված նախորդ իշխանությունների կողմից առաջարկների մերժումների առնչությամբ հիշեցնեմ, որ 2008-2018 թվականներին երբեք և ոչ մի հանրային խոսքում ՄԽ որևէ համանախագահ երկիր չեն խոսել Հայաստանի ապակառուցողական մոտեցումների մասին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Ավելին, նույն ՌԴ ԱԳ նախարարը 2016 թվականի ապրիլի 22-ին, մասնավորապես, հայտարարել է, որ «Հայաստանը չի հրաժարվել Կազանյան փաստաթղթից»։
  4. Այո, Ալմաթայի հռչակագիրը, բազմաթիվ անգամներ պնդել ենք, չէր կարելի բերել «մեյդան» և դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ՝ առավել ևս, ԼՂ խնդրի համատեքստում:

Այնուհանդերձ, Ալմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է, քանզի Ալմաթայի հռչակագիրը ստորագրումից առաջ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունը Խորհրդային Միության այդ պահին գործող օրենսդրությամբ այլեւս Ադրբեջանի կազմում չէր։

Եթե այս հանգամանքները հաշվի չառնել, ապա, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. Можно выплеснуть ребёнка вместе с водой։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728